Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը պատմեց, որ սեպտեմբերի 2-ին եւ 3-ին ելույթ ունեցող 25 երեխաներից ժյուրին կընտրի լավագույն 16-ին, որոնցից լավագույն 10-ը կընտրվի սեպտեմբերի 4-ին` մասնակցելու նախընտրական եզրափակիչ փուլին: Եվ միայն վերջինիս ժամանակ` սեպտեմբերի 5-ին, հեռուստադիտողը կունենա SMS քվեարկության հնարավորություն:
«Մրցույթին ամեն տարվա մեր մասնակցությունը առաջընթաց է գրանցում: Այս տարի երգերի ավելի ճիշտ ընտրություն են կատարել երեխաները», - կարծում է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան փուլերի հաղորդավար Արտակ Վարդանյանը:
Այս տարի հայ երեխաներին հուզել են ամենատարբեր թեմաներ` թե՛համաշխարհային, թե՛ անձնական, մանկական խնդիրներով: Օրինակ` «Արեւիկ» խմբի երեխաները մի քանի երգով են հանդես գալու նախընտրական փուլերին: Կանոնների համաձայն` երգերի բառերի եւ երաժշտության հեղինակները հենց մանուկներն են:
Այս տարի էլ հայաստանյան եզրափակչի հաղթողն ու Մինսկում Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի ժյուրիի ձայների եւ SMS հաղորդագրությունների 50/50 հարաբերակցությամբ: - «Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր կլինի ուղարկել միայն 5 հաղորդագրություն, քանի որ հաշվի ենք առել մի շատ կարեւոր հանգամանք. կան ծնողներ, ովքեր ավելի մեծ հնարավորություններ ունեն եւ ի վիճակի են ավելի շատ հաղորդագրություններ ուղարկել», - նշեց Դիանա Մնացականյանը: