Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ը ամեն դեպքում այդ օգնությունը ցուցաբերում է»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` արձագանքելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությանը, թե «1998 թվականից ի վեր Պետդեպարտամենտը արհեստականորեն նվազեցնում է Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ուղղակի ֆինանսական օգնության ծավալները», ընդգծեց, թե կարեւոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «այդ օգնությունը ցուցաբերում է»:

«Սա բացառիկ դեպք է, երբ նման երկիրը, մանավանդ լինելով Մինսկի խմբի համանախագահ, ուղղակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում միջազգայնորեն չճանաչված երկրին` Լեռնային Ղարաբաղին»:

Հատկացումների ծավալի նվազեցումը, Աթանեսյանի կարծիքով, կարող է կապված լինել վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում արձանագրված «բավական տնտեսական աճի» հետ:

Անցյալ ամիս, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարարը հայտարարել էր, թե վերջին տարիներին արձանագրել է շարունակական տնտեսական աճ` միջինը 12 տոկոս:

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները դեռ անելիք ունեն. - «Հայկական կազմակերպությունները փորձում են ստեղծել համապատասխան մթնոլորտ Միացյալ Նահանգներում, որպեսզի կառավարությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի համոզմամբ, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ֆինանսական հատկացումները քաղաքական ակցիայի դրսեւորում են: Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնության ծավալին, ըստ Սարգսյանի, առնչություն ունեն ադրբեջանական նախաձեռնությունները:

«Մինչեւ այս վերջին տարիները Ադրբեջանը ավելի հանգիստ էր վերաբերվում այդ հանգամանքին, սակայն Կոսովոյի եւ նախկին վրացական այդ տարածքների ճանաչումից հետո ավելի մեծ մտահոգություն է նկատվում Ադրբեջանի ղեկավարության մոտ, եւ նրանք ամեն կերպ փորձում են անդրադառնալ ցանկացած` անգամ մանր թվացող վերաբերմունքի, որը, ըստ իրենց, ընդգծում է Ղարաբաղի ստատուսը», - պարզաբանեց քաղաքագետը` հավելելով. - «Ես կարծում եմ Միացյալ Նահանգները իրենց դիրքորոշումն են ցուցաբերում ղարաբաղյան խնդրին, այլ ոչ թե, ասենք, ուղղակի նպատակն օգնելն է: Դա ընդգծում է ղարաբաղյան խնդրի միջազգային ստատուսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG