Մատչելիության հղումներ

«Նոր ալիք»-ի հաղթող հայ պատանիները փոփ-ռոքի սիրահարներ են


«Ռազմիկ եւ ընկերներ»
«Ռազմիկ եւ ընկերներ»
Մանկական «Նոր ալիք»-ը արդեն 3-րդ անգամ էր անցկացվում, բայց Ղրիմի Արտեկ ճամբարում առաջին անգամ էր հանգրվանել: - «Մտավախություն ունեինք, որ Սոնա Շահգելդյանի հաղթանակից հետո կազմակերպիչները կխուսափեին եւս մի անգամ Հայաստանի ներկայացուցչին տեսնել հաղթողի դերում, բայց ապացուցվեց, որ մրցույթն իրոք արդար է», - պատմեց «Ռազմիկ եւ ընկերներ» խմբի պրոդյուսեր Միքայել Մարգարյանը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Ռազմիկը, Դավիթը, Ռոբերտը եւ Ստեփանը պատմեցին, որ սիրում են լսել ու կատարել փոփ-ռոք. 13-14 տարեկան տղաները լսում են Deep Purple, System of a Down, Մայքլ Ջեքսոն:

«Ռազմիկ եւ ընկերներ» խումբը մեկ տարվա պատմություն ունի, առայժմ ձայնագրել են 3 երգ մանկական «Նոր ալիք»-ին մասնակցելու համար, եւս 3-ը պատրաստում են Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի համար:

XS
SM
MD
LG