Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցում Կիրիլ պատրիարքի եւ Փաշազադեի հանդիպմանը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը չի մասնակցում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այսօրվա հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Հանդիպման ընթացքում, ըստ ադրբեջանական գործակալությունների, Կովկասի մահմեդականների առաջնորդը մտադիր է խնդրել Համայն Ռուսիո պատրիարքին` միջնորդել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին: Ավելի վաղ` մահմեդականների Ռամազան ամսվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարելով այդ մասին, Փաշազադեն ասել էր, թե Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում, որին մասնակցելու է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Ես ամբողջությամբ հերքում եմ դա: Վեհափառ հայրապետն էջմիածնում է, նման եռակողմ հանդիպման մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG