Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ-ի մոտ 500 դիտորդներ


Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ-ի 450 կարճաժամկետ եւ 45 երկարաժամկետ դիտորդներ: Այդ մասին այսօր հայտնել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելը:

1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարը նշել է նաեւ, որ Եվրամիությունը ընտրություններին իր դիտորդներին չի գործուղի: «Պատճառը Եվրամիության ղեկավարության հայտարարությունն է այն մասին, որ նրանք ամբողջությամբ փոխանցում են ընտրությունները դիտարկելու իրենց լիազորությունները ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին», - ասել է Ջանկորելը:

ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավարի խոսքերով` Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ուշադրությամբ հետեւելու են ամբողջ աշխարհում: Նա հույս է հայտնել, որ այդ ընտրությունները կլինեն ժողովրդավարական եւ թափանցիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG