Մատչելիության հղումներ

Կիբեռսպորտի հայազգի լավագույն «մարզիկը» կմեկնի ԱՄՆ


Հայաստանյան Կիբեռպորտի 3-րդ առաջնությունը 2008-ին
Հայաստանյան Կիբեռպորտի 3-րդ առաջնությունը 2008-ին

Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպած համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունում, ընդգրկված են 4 խաղեր` FIFA 10, TrackMania Nations Forever, Call of Duty եւ Modern WarFare2: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը:

Նշված խաղերից FIFA 10-ի եւ TrackMania Nations Forever-ի հաղթողները հնարավորություն կունենան մեկնելու World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի գլխավոր եզրափակչին, որն այս տարի անցկացվում է Լոս Անջելեսում:

Յուրաքաչյուր խաղում կշնորհվեն մրցանակներ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Հաղթողները որպես մրցանակ ստանալու են համակարգչային տարբեր սարքավորումներ:

Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահ Էդգար Սահակյանը համակարգչային խաղերը դիտարկում է որպես ժամանց ու սպորտաձեւ, որով կարելի է լուրջ զբաղվել ու մեծ հաջողությունների հասնել:

«Հաղթողները ըտրվելու են անկողմնակալ, իսկ մրցավարներն ապահովելու են արդար պայքարը», - նշեց Էդգար Սահակյանը:

Պաշտոնական մրցաշարի նախըnտրական փուլը հաղթահարած ու Լոս Անջելեսում գլխավոր եզրափակչի ուղեգիր ձեռք բերած միայն մեկ մասնակցի կֆինանսավորի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան, մյուսները պետք է մրցաշարին մեկնեն իրենց միջոցներով:

Կիբեռսպորտի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը անցկացվում է օգոստոսի 20-22-ը Երեւանում:

XS
SM
MD
LG