Մատչելիության հղումներ

Երիտասարդները քննարկում են Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագն ու հայերի հնարավոր մասնակցությունը


Թուրքիայի իշխանությունները Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգելուց ու թանգարանի վերածելուց հետո թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել, առաջինը` այս տարի սեպտեմբերի 19-ին: Այդ օրը հայկական պատվիրակության այցը Աղթամար կղզի քննարկվում է նաեւ վիրտուալ դաշտում ակտիվ երիտասարդների կողմից:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում երիտասարդ ակտիվիստների սկսած քննարկումը առայժմ դուրս չի եկել վիրտուալի սահմաններից: Օրինակ, բլոգեր Փիղը (Տիգրան Քոչարյան) խիստ դեմ է հայկական պատվիրակության այցին Աղթամար եւ պնդում է, որ իր կարծիքին են հայկական բլոգոսֆերայի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նա պատրաստվում է վիրտուալ իր օրագրում համապատասխան քվեարկություն տեղադրել:

Ներկայանալ չցանկացող եւ նախաձեռնությանը կողմ արտահայտվող մի աղջիկ պատմեց, որ «չգնալը, հարցն անտեսելը եւ արհամարհելը մեզ համար կարող է հետեւանքներ ունենալ:

Երիտասարդներից ոմանք էլ կարծում են, որ հարցը ընդհանրապես չպետք է քննարկվեր: Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանն, օրինակ, կարծիք հայտնեց, թե «Հայաստանը հիմա ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քան Ախթամար գնալ-չգնալու հարցն է»:

Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական բաժնից «Մաքսլիբերթի»-ին փոխանցեցին. որ սեպտեմբերի 19-ի պատարագին Հայաստանից կմասնակցեն երկու բարձրաստիճան հոգեւորականներ:

XS
SM
MD
LG