Մատչելիության հղումներ

Մահացել է իրավապաշտպան Արշալույս Հակոբյանը


Արշալույս Հակոբյան
Այսօր հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատելով իրավապաշտպանի մահվան լուրը` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց, որ Արշալույս Հակոբյանի մահվան պատճառները առայժմ հայտնի չեն եւ կպարզվեն առաջիկա երկու օրվա ընթացքում` դիահերձման արդյունքում:

Երեւանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրություններից հետո Արշալույս Հակոբյանը ձերբակալվել էր, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Իրավապաշտպանների պնդմամբ` բերման ենթարկելիս եւ ոստիկանությունում Հակոբյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել:

Հոկտեմբերի 16-ին դատախազի միջնորդությամբ իրավապաշտպանի խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ նրան դատարանից ազատ էին արձակել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Փետրվարին Հակոբյանը դատարանի կողմից արդարացվել էր:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG