Միջազգային սահմանմամբ` զբոսաշրջիկ համարվում է այն անձը, ով 24 ժամից ավելի մնում է տվյալ երկրում եւ օգտվում է կացարանից: Այսինքն` մեր երկիր մուտք գործած ցանկացած օտարերկրացի, անկախ այն բանից, թե ինչ նպատակով է ժամանել, համարվում է զբոսաշրջիկ:
Հայաստանի հյուրանոցների միության տնօրեն Ամալյա Ստեփանյանը կարծում է, որ հյուրանոցները Հայաստանում շատ թանկ չեն, և որ վարձավճարն արդարացված է, քանի որ, ըստ նրա, ամեն ինչ թանկացել է` թե՛ սննունդը եւ թե՛ կոմունալ ծառայությունները: Այլ խնդիր է հյուրանոցների աշխատակիցների սպասարկման որակը, որում թերացումներ շատ են նկատվում:
Ոլորտի պատասխանատուները չեն հերքում, որ Հայաստանի հարեւան երկրները` օրինակ Վրաստանը, մոտ 10 տարի առաջ են անցել զբոսաշրջության ոլորտում, և մեզանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները տեսնում են թե՛ պետական ներդրումների եւ թե պետական ու մասնավոր հատվածների համագործակցության մեջ: