Մատչելիության հղումներ

2010-ի ամառային նորաձևությունը պարզություն ու ռոմանտիկ մոտեցում է պահանջում


Այս ամառ նորաձեւության մեջ տիրում է ռոմանտիկ տրամադրություն` թե գույներում եւ թե ոճերում: Հագուստներում հաճախ կարելի է հանդիպել ասեղնագործությունների: Նորաձեւ են համարվում բնական կտորները` վուշ, բամբակ`բաց պաստելային երանգների մեջ, յուրահատուկ մեծ դաջվածքներով

«Նորաձեւության տեսանկյունից 2010-ի ամառը առանձնանում է իր թեթեւությամբ ու հարմարավետությամբ», - ասում է ATEX նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Դանիելյանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս այս ամառ կրել դասականին մոտ, պարզ հագուստ: Ինչպես նախորդ տարի այս տարի էլ պայուսակներն ու աքսեսուարները շարունակում են լրացնել ու ավելի նորաձեւ դարձնել ամառային հագուստը:

XS
SM
MD
LG