Մատչելիության հղումներ

«Զգուշացիր ավտոմեքենայից»


Պաշտոնական տվյալների համաձայն` 2010թ. հունիսի 1-10-ը Հայաստանում արձանագրվել է 64 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 7 մարդ զոհվել է, 78-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Հայաստանում վարորդական իրավունք ստանալու համար պետք է 2-3 ամիս ավտոդպրոց հաճախել, մի քանի տասնյակ հազար դրամ գումար վճարել, ապա պետավտոտեսչությունում քննություն հանձնել եւ միայն քննության հաջող արդյունքի դեպքում կարելի կլինի ղեկը ձեռքերում, անիվների վրա երթեւեկել Երեւանի փողոցներով:

Սակայն շատ հաճախ ղեկին նստում են հատուկ դասընթացներ չանցած, երբեմն էլ անգամ առանց վարորդական վկայականի վարորդներ:

«Ավտոսիրող» ՀԿ նախագահ Գոհար Գաբրիելյանի խոսքով` նույնիսկ ամենասարսափելի վիճակագրությունը չի ստիպում հայերին հրաժարվել իրենց սովորություններից: - «Երիտասարդները արագ են վարում, հիմնականում` ալկոհոլ օգտագործած վիճակում. զարմանալի է` ինչպե՞ս ծնողը չի կարողանում զսպել իր երեխային», - ասում է Գաբրիելյանը:

Վարորդներն էլ բողոքում են տուգանքների չափերից ու բացատրում, որ երբեմն երթեւեկության կանոնները խախտելն անխուսափելի է: Բայց անմիջապես ընդունում են նաեւ այն փաստը, որ բարձր տուգանքները ստիպել են հայ վարորդներին վերհիշել երթեկության մի շարք «մոռացված» կանոններն ու հետեւել դրանց:

Գոհար Գաբրիելյանն ասում է, որ վերջերս իրենց ավտոդպրոց հաճախող ապագա վարորդներն ավելի զգույշ ու շահագրգիռ են ճիշտ վարել եւ կանոններին հետեւել:

Ավտոդպրոցում մեքենա վարել սովորելն արժե միջինը 50.000, ինչը միայն միայն տեսական գիտելիքների գինն է: Թեորիան պրակտիկայում կիրառելու համար գործում է ժամավճար` մասնագետի հետ 1 ժամը 5000 դրամ:
XS
SM
MD
LG