«Հայի եւ հայկականության բոլոր դրսեւորումների նկատմամբ այսօր Ադրբեջանի հասարակության մեջ տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
«Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձեւերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի եւ ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. - «Այս հակահայ եւ հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության եւ մասնավորապես` եվրոպահայության կարեւոր մարտահրավերներից է»:
Գերմանիա կատարած պաշտոնական այցի առաջին օրը Հայաստանի նախագահը նաեւ հարցազրույց է տվել Deutsche Welle հեռուստաալիքին:
Այսօր կկայանան Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի քաղաքական ղեկավարության եւ գործարար շրջանակների հետ: Հայաստանի նախագահը կհյուրընկալվի նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: