Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Ազգային ժողովի կողմից հունիսի 10-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված օրենքը, որը միտված է կարգավորելու Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը, քննադատում են թե' հայաստանյան եւ թե' միջազգային լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ` պնդելով, որ այն հեռարձակման ոլորտում բազմակարծության համար պայմաններ չի ստեղծում:
Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, մասնավորապես, վերջերս կոչ էր արել Հայաստանի նախագահին չստորագրել օրենքը:
Օրենսդրական այս փոփոխությունները քննադատել է նաեւ ԵԱՀԿ-ն: