Մատչելիության հղումներ

«Կենգուրու»-ն ի վերջո ընտրեց այս տարվա հաղթողներին


«Կենգուրու 2010»-ի հաղթողների անուններն արդեն հայտնի են: Մրցույթի ադրյունքների համաձայն`Արարատից եւ Երեւանից 2 տղաներ հանրապետությունում ամենատրամաբանողն են ու ամենաշատն են սիրում մաթեմատիկա:

Քանի որ «Կենգուրու»-ն այս տարի Հայաստանից բացարձակ հաղթողներ չուներ, մրցույթի հայաստանյան կազմակերպիչ «Այբ» հիմնադրամը ստիպված էր երկրորդ` լրացուցիչ փուլ կազմակերպել առավելագույն բալեր հավաքած աշակերտների միջեւ:

Երեւանում մրցույթին մասնակցած ու հանրապետության մասշտաբով լավագույն արդյունքները ցուցաբերած 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը պատմեց, որ լրացուցիչ փուլ անցնելուց հետո ինքն ավելի ջանասիրաբար է պարապել: - «Կարեւոր է ոչ միայն ճիշտ, այլեւ արագ տրամաբանելը», - խոստովանեցին հաղթողները:

Այս տարի մրցույթն անցկացվել է նաեւ Արցախում. Ստեփանակերտի 13 դպրոցների շուրջ 200 աշակերտներ միացել են կենգուրույականների համաշխարհային 6 միլիոնանոց բանակին:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով` մաթեմատիկա առարկան կշարունակի մնալ դպրոցական առանցքային առարկաներից մեկը:

Ի դեպ, այս տարի «Կենգուրու»-ի մասնակիցներից, բացի մաթեմատիկայի լավ իմացությունից, նաեւ անգլերենի բավարար մակարդակ էր պահանջվում. մրցութային թեստերում ներառվել էր 8 կետ անգլերենից, որպեսզի հաղթողներին որոշելիս կազմակերպիչները վստահ լինեն, որ վերջիններս կկարողանան շփվել իրենց հասակակիցների հետ նաեւ Բուլղարիայում նախատեսված ամառային ճամբարում:

XS
SM
MD
LG