Մատչելիության հղումներ

Աշոտ Եղիազարյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան


Աշոտ Եղիազարյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախագահի Սերժ Սարգսյանը այդ մասին հրամանագիր է ստորագրել հունիսի 15-ին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Աշոտ Եղիազարյանը 67 տարեկան է, պրոֆեսիոնալ դիվանագետ է, արտգործնախարարության համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունի: Մինչ նոր նշանակումը պաշտոնավարարել է որպես Հայաստանի արտգործնախարարության Ամերիկայի վարչության խորհրդական: 1998-2007 թվականներին եղել է Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, 1996-98 թվականներին ղեկավարել է արտգործնախարարության լատինական Ամերիկայի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG