«Երեկոյան 19:00-ից հրապարակը կփակվի, ու կսկսվի քայլերթը դեպի Ֆրանսիական հրապարակ, ապա կենտրոնական փոխոցներով հետ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քայլերթը կավարտվի եռագույնի շուրջ մեծ շուրջպարով: Յուրաքանչյուր խաչմերուկում կունենանք փոքրիկ բեմականացված միջոցառումներ», - պատմեց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը:
Հայկական եռագույնի կարմիրը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:
Որպես պետական դրոշի օր ընտրվել է հունիսի 15-ը, քանի որ Ազգային ժողովի կողմից պետական դրոշի մասին օրենքն ընդունվել է 2006-ի հունիսի 15-ին: Տոնական քայլեթին մասնակցելու են շուրջ 1250 եռագույն շապիկներով երիտասարդներ ու պատանիներ: ՀՀ պետական դրոշի օրը դեռեւս օրացույցում կարմիրով չի գրվի` որպես պետական տոն, սակայն կազմակերպիչները դիմելու են կառավարություն ու Ազգային ժողով` օրը պետական տոներին շարքին դասելու առաջարկով: