Մատչելիության հղումներ

Պաշտոնական Վաշինգտոնը խստացնում է ճնշումները British Petroleum–ի նկատմամբ



Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է անում British Petroleum ընկերությանը հավելյալ ջանքեր գործադրել Մեքսիկական ծոցում՝ ընկերությանը պատկանող նավթահորից նավթի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ։

Նախօրեին ծովածոցում ստեղծված աննախադեպ բնապահպանական աղետի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերունը։

Ընկերության տվյալներով, երկու ամիս առաջ տեղի ունեցած աղետից հետո օրական ծովն է լցվում 5 հազար բարել նավթ, մինչդեռ անկախ փորձագետների գնահատմամբ, իրական արտահոսքը տասն անգամ ավելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG