Մատչելիության հղումներ

Էրդողանը պնդում է, որ Թուրքիան երես չի թեքում Արեւմուտքից


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «չարանենգ պրոպագանդա» է անվանել պնդումները, թե Թուրքիան երես է թեքում Արեւմուտքից։

Մատնանշելով մարդասիրական բեռ փոխադրող նավերի վրա Իսրայելի դեսանտի հարձակման միջադեպը եւ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին հավանություն չտալու փաստը, արեւմտյան երկրների մի շարք քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել, որ ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ Թուրքիան հեռանում է Արեւմուտքից։

Ելույթ ունենալով Ստամբուլում գումարված թուրք-արաբական համաժողովում, Էրդողանն ասել է, թե այդ ամենը «չարամիտ քարոզարշավ է»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երեկ ասել է, որ Թուրքիայի քաղաքականության որոշակի վերանայումը եւ Իսրաելի հետ հարաբերությունները սրելը մասամբ բացատրվում է Եվրամիությունից արագ եւ դյուրին անդամակցության հնարավորություն չստանալու հանգամանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG