Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում է 8-րդ անգամ


2003-ին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հիմնադրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է 8-րդ անգամ, ընդունվել է 59 հայտ աշխարհի 21 երկրներից:

Միչեւ այս տարի մրցույթն անցկացվում էր երեք մասնագիտություններից մեկով` դաշնամուր, ջութակ եւ թավջութակ: Սակայն մրցույթին նոր շունչ տալու ու այն ավելի հետաքրքիր դարձնելու համար այս տարվանից անցկացվում է միանգամից երկու մասնագիտություններով, իսկ 2011-ին մրցույթին կարող են մասնակցել նաեւ կոմպոզիտորներ:

«Մեր նպատակն է Արամ Խաչատրյանի երաժշտությունը հնչեցնել աշխարհում ամենուր», - «Մաքսլիբերթի»-ին ասաց մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սարաջյանը:

Այս տարի Արամ Խաչատրյան միջազգային մրցույթին մասնակցում են ջութակահարներն ու թավջութակահարները: Մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանել երաժիշտներ Ավստրալիայից, եվրոպական մի շարք երկրներից, ԱՊՀ-ից: Մրցում են 16-30 տարեկան երիտասարդ երաժիշտներ` այդ թվում եւ մի շարք տեղացիներ:

Մրցութային ծրագրի անհրաժեշտ պայմաներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից որեւէ մեկի ամբողջական կատարումը:

Մրցույթն ունի 3 փուլ: 1-ին տեղի համար մրցանակը կազմում է 15.000 ԱՄՆ դոլլար, 2-րդ տեղի համար` 10.000, իսկ 3-րդ տեղի համար` 5.000: Նախատեսված է նաեւ խրախուսական մրցանակ` 2000 դոլարի չափով:

Ի դեպ առաջին տեղը գրավողը, բացի ֆինանսական մրցանակից, նաեւ հնարավորություն կստանա նվագել Վալերի Գերգիեւի նվագախմբի հետ:

Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը կամփոփվի հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին մասնակիցները հանդես կգան գալա համերգով:

XS
SM
MD
LG