Մինչդեռ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը, լեզվաբան Սուսաննա Աբազյանն ու գրագանագետ Դավիթ Գասպարյանը փաստում են, որ հունիսի 4-ին հայոց լեզվի ու գրականության միասնական ավարտական քննության ընթացքում «աշակերտներին հրամցվել են թեստեր, որից բանասիրական ֆակուլտետի ուսանողներն ու անգամ դասախոսները հազիվ թե կարողանային ստանալ 20 միավոր»:
Հայոց լեզվի դասագրքերը մի բան են ասում, մայրենիի համար նախատեսված դպրոցական ծրագրերը` այլ բան, ընդունելության քննության համար հրատարակված ուղեցույցը` բոլորովին այլ բան: Թեեւ վերջինս ներառում է դիմորդի ու ուսուցչի համար նախատեսված մանրամասն նկարագրություն այն մասին, թե ինչ է ընդգրկվելու հայոց լեզվի ու գրականության միասնական քննության թեստերում, եւ ինչն է բացառվելու: