«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնացի պաշտոնը վերացնելու եւ տարածաշրջանի երկրներում գործող դեսպանատները միավորելու նախաձեռնության առնչությամբ։
«Մենք շատ անհանգստացած ենք [Եվրամիության արտգործնախարար] Քեթրին Էշթոնի վերջին հայտարարությունների առնչությամբ այն մասին, որ առաջարկվում է վերացնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնացի պաշտոնը եւ միավորել Հարավային Կովկասի դեսպանատները», - ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը։ - «Եվրամիությունը բոլորովին վերջերս է վերազինել տարածաշրջանի երկրներում իր դեսպանատները եւ սկսել է ամեն երկրին անհատական մոտեցում ցուցաբերել, եւ Էշթոնի վերջին նախաձեռնությունը այս քաղաքականության շեշտակի փոփոխություն կարող է նշանակել», - հայտարարել է Քամբեկը։
Կազմակերպությունը շեշտում է, որ առկա դիվանագիտական ներկայացուցչությունները անհրաժեշտ են, որպեսզի Եվրոպական հարեւանության եւ Արեւմտյան գործընկերության ծրագրերը լրջորեն ընդունվեն։