Ուրբաթ առավոտյան Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թուրքական Hurriyet պարբերականի լրագրող Վերժիհան Զիֆլիօղլուն, նախնական վարկածի համաձայն` փաստաբանը ինքնասպան է եղել:
Սակայն թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ` ինքնասպանության փաստը մինչեւ այժմ պաշտոնապես չի հաստատվել:
Ինքնասպանության վարկածը չեն ընդունում նաեւ մահացած փաստաբանի հարազատները:
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականին:
Նրա սպանության գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Գործով անցնում է շուրջ երկու տասնյակ մարդ: Սպանության անմիջական կատարման համար մեղադրվում է երիտասարդ ազգայնական Օգյուն Սամասթը: