Չինաստանը Հայաստանին 20 միլիոն յուանի (2.9 միլիոն դոլար) անհատույց օգնություն է տրամադրելու, որը ուղղվելու է երկու երկրների միջեւ տեխնիկական-տնտեսական համագործակցությանը:
Օգնության տրամադրումը նախատեսված է Չինաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով, որը ստորագրվել է այսօր Հայաստանի կառավարությունում` վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ:
Երկու երկրների կառավարությունները ստորագրել են նաեւ նամակ եւ ուղերձ Հայաստանի կառավարության անունից ու նամակ եւ ուղերձ Չինաստանի կառավարության անունից, որոնցով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` չինական կողմը Հայաստանի կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը: