«Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շեշտը դնում է նորածնային առողջության վրա», - նշեց հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: - «Կարծում եմ, որ այս մրցույթի միջոցով երեխաները կկարողանան իրենց դրսեւորել, ինչն էլ կնպաստի նրանց աճին ու զարգացմանը», - ասաց նա:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` «Յունիսեֆ»-ը, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ նախաձեռնել էր մանկական մրցույթ մինչեւ 2.5 տարեկան երեխաների համար: «Իմ առաջին հաղթանակը» խորագրով մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին անգամ մի քանի ամսական մանուկները ` թեկուզեւ «չոչ անելով»: