Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր նամակ է հղել Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով նյութեր նախապատրաստել ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մատնանշած փաստի առնչությամբ եւ տալ իրավական ընթացք:
Երեկ ժամը 18-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները օմբուդսմենի հանձնարարությամբ այցելել են Մաշտոցի պողոտա` Սարյանի արձանին հարող տարածք, որտեղ մի խումբ քաղաքացիներ մասնակցում էին բողոքի ակցիային, ներկա էին նաեւ լրագրողներ եւ ոստիկանության աշխատակիցներ:
Շամշյանը օմբուդսմենի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի ընթացքում երկու երիտասարդներ, որոնք լրագրողներին ներկայացել էին իբրեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ, սպառնացել են իրենց եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաեւ փորձել են Շամշյանից խլել նրա տեսախցիկը:
«Գագիկ Շամշյանը միաժամանակ հայտնել է, որ որպես կատարվածի ապացույց, թե' իր, թե' ակցիային ներկա գտնվողներից ոմանց մոտ առկա են ֆոտո եւ տեսանկարահանման ժապավեններ», - ասված է Արմեն Հարությունյանի նամակում, որը տարածել են օմբուդսմենի գրասենյակից: