Մատչելիության հղումներ

Ընդհարում Միջերկրական ծովում. Իսրայելը հաստատում է պաղեստինցիներին աջակցող 10 ակտիվիստների մահվան լուրը


Պաղեստինին աջակցող ավելի քան 10 ակտիվիստներ են զոհվել Իսրայելի կոմանդոսների հարձակման արդյունքում։ Իսրայելական ռազմանավերը կասեցրել են Թուրքիայից մարդասիրական օգնության բեռով Գազայի հատված ուղեւորվող նավերի շարասյան առաջխաղացումը։

Շարասյունը փորձում էր ճեղքել Իսրայելի կողմից արդեն 4 տարի շարունակվող բլոկադան եւ 10 հազար տոննա օգնություն ու 700 ակտիվիստների հասցնել Գազայի հատված։ Շարասյան կազմակերպիչների պնդմամբ շարասյան նավերը գրոհած իսրայելցի զինծառայողների կրակից զոհվել է առնվազն 15 մարդ՝ հիմնականում ազգությամբ թուրք ակտիվիստներ։ Իսրայելի ռազմական գերատեսչությունը, սակայն, հայտարարել է, որ զոհերի թիվը 10-ն է։

Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը այսօր ասել է, որ Գազա ուղեւորվող նավերի վրա զենք է հայտնաբերվել։ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության առջեւ բողոքի խոշոր ցույց է անցկացվել։ Թուրքիայի արտգործնախարարությունը բացատրություններ է պահանջել այդ երկրում Իսրայելի դեսպանից։

Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Իսրայելի իրականացրած ռազմական օպերացիան «կոտորած» է որակել։

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իսրայելից պահանջել է «լիարժեք հետաքննություն» իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG