Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ կանցկացնեն


Ռուսաստանի մի շարք քաղաքներում ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները այսօր պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի, որը երաշխավորում է խաղաղ հավաքների, երթերի եւ ցույցերի ազատությունը։

Չնայած Մոսկվայում իշխանությունները չեն արտոնել հանրահավաքի անցկացումը, ընդդիմադիրները, այդուհանդերձ, պատրաստվում են հավաքվել Տրիումֆալնայա հրապարակում։

Մոսկվայի քաղաքային իշխանությունները արդեն 9-րդ անգամ են մերժում նման միջոցառման անցկացումը մայրաքաղաքում։ Նախորդ բոլոր նմանատիպ ակցիաների անցկացումը Մոսկվայում կասեցվել է ոստիկանության կողմից, մասնակիցներից շատերը բերման են ենթարկվել եւ տուգանվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG