Մատչելիության հղումներ

Հայկ Հարությունյանը նշանակվել է քրեակատարողական վարչության պետ


Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Հայկ Հարությունյանին Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու եւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ նշանակելու մասին, տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Հայկ Հարությունյանը 1999 թվականից ղեկավարել է նախ` Հայաստանի ներքին գործերի նախարարությունը, ապա` 2002 թվականից սկսած` Ոստիկանությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո` մայիսի վերջին, Հայկ Հարությունյանին Ոստիկանության պետի պաշտոնում փոխարինեց Ալիկ Սարգսյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանը անցած շաբաթ նշանակվել է Շիրակի մարզպետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG