Մատչելիության հղումներ

Վրաստանը չի ճանաչում ընտրությունները Լեռնային Ղարաբաղում


Վրաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «վերահաստատում է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում 2010 թվականի մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները»:

«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում շարունակվող խաղաղ գործընթացը այլընտրանք չունի եւ պետք է շարունակվի միջազգային դերակատարների մասնակցությամբ, մինչեւ համաձայնեցվի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը», - ասված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG