Երեկ երեկոյան Ստավրոպոլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երեք հայերի վիճակը նորմալ է:
Ինչպես Ստավրոպոլում բացված «թեժ գծի» օգնությամբ պարզել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, 16-ամյա Դիանա Մելքումյանը, 8-ամյա Լիանա Մելքումյանը եւ 21-ամյա Դավիթ Սարկիսյանցը հիվանդանոց չեն տեղափոխվել. տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց ուղարկել են տուն:
Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է իրականացվել։ Վերջին տվյալներով` 6 մարդ զոհվել է, վիրավորների թիվը հասնում է 46-ի, հոսպիտալացվել են 39-ը:
Ազա Բաբայան, Մոսկվա