90-էջանոց բուկլետը տեղեկատվություն է տալիս քաղաքի պատմության, մշակույթի, տնտեսության ու զբոսաշրջության մասին։ Այն հրատարակության է պատրաստել Վանի քաղաքապետարանի մշակույթի ու հանրային կապերի բաժինը։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ բուկլետը ներկայացվել է Երեւանում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում եւ արժանացել հայերի հավանությանը։
Վանի քաղաքապետարանի մշակույթի եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Հուսամեթին Օզթուրքը ասել է, որ ուղեցույցը պատրաստել են չորս լեզուներով. հայերենից բացի` նաեւ թուրքերեն, քրդերեն ու անգլերեն։
Նա ասել է, որ դրանք կարեւոր դեր են խաղում քաղաքը գովազդելու համար, իրենք շարունակում են աշխատանքը ու նաեւ պարսկերենով հրատարակելուց հետո կամբողջացնեն քաղաքը ներկայացնող ուղեցույցները զբոսաշրջիկների համար։