Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ դե Դեկերի եւ Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Արմանդ դե Դեկերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ - բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանը նշել է, որ բարձր մակարդակի վրա են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը, եւ հույս է հայտնել, որ հունիսին Բելգիայի կողմից Եվրամիության նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ - բելգիական համագործակցությանը ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներին:
Կարել դե Գուխտի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Նրա խոսքերով` Հայաստանը, 2003 թվականից լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետեւողական քայլեր է կատարել Եվրահանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:
«Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ եւ ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում», - ասել է նախագահը: