Մատչելիության հղումներ

Թուրքական համալսարանում հայոց լեզվի ֆակուլտետ է բացվում


«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի Էրչիյես համալսարանում հայոց լեզվի ու եբրայերենի ֆակուլտետներ են բացվում։

Կայսերիում գտնվող այս համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Մեթին Հուլաջին հայտնել է, որ համալսարանը ստացել է բարձրագույն կրթության կոմիտեի թույլտվությունը։

«Այս երկու ֆակուլտետներում ընդունվելու են 60 ուսանող, յուրաքանչյուրում` 30-ական։ Դասընթացները սկսվելու են եկող տարվանից», - ասել է նա` նշելով, որ համալսարանը խնդիրներ ունի պրոֆեսորներ գտնելու հարցում, որ դասավանդեն այդ ֆակուլտետներում։

«Մենք դիմել ենք Թուրքիայում Հայոց պատրիարքին, բայց` ապարդյուն։ Այնուհետեւ մենք դրական պատասխան ստացանք Հայաստանի պետական համալսարանից. նրանք երկու պրոֆեսոր կուղարկեն», - ասել է Հուլաջուն «Անադոլու» գործակալությանը։

Էրչիյես համալսարանը աշխատելու է Հայաստանի ու Իսրայելի համալսարանների հետ եւ պլանավորում է ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG