Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ. «Ընտրությունները Ղարաբաղում չպետք է ազդեն հակամարտության կարգավորման վրա»


«Խորհրդարանական ընտրությունները» Լեռնային Ղարաբաղում չպետք է որեւէ ձեւով ազդեն հակամարտության կարգավորման գործընթացի ելքի վրա», - երեկ հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

«Քանի որ ԵԱՀԿ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «խորհրդարանական ընտրությունների» անցկացումը որեւէ առնչություն կամ ազդեցություն չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա», - ասված է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հայտարարությունում, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

«Ես վերահաստատում եմ աջակցությունս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շարունակելու եմ բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Մինսկի գործընթացի շրջանակներում բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցություններին», - հայտարարել է Սաուդաբաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG