Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը կհայտարարի հետախուզության նոր ղեկավարի անունը


Ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություններ է անցկացրել Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի մի քանի հավակնորդների հետ: Սպիտակ տունը հայտնել է, որ նոր տնօրենը կնշանակվի արդեն մոտ օրերս:

Ազգային հետախուզության նախկին տնօրեն Դենիս Բլերը պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել էր անցած հինգշաբթի:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ստեղծված կառույցը վերջին շրջանում խիստ քննադատության թիրախ է դարձել, մասնավորապես՝ անցած դեկտեմբերին ամերիկյան օդանավում եւ այս տարվա մայիսի 1-ին Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների փորձերից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG