Մատչելիության հղումներ

Փարիզյան թանգարանից գողացել են Պիկասոյի եւ Մատիսի կտավները


Փարիզի Ժամանանակից արվեստի թանգարանից անհայտ անձը գողացել է 5 կտավ, այդ թվում` Պաբլո Պիկասոյի եւ Անրի Մատիսի աշխատանքները: Գողացված կտավների ընդհանուր արժեքը գնահատվում է 500 միլիոն եվրո:

Կտավների բացակայությունը թանգարանում այսօր է բացահայտվել:

Դատախազությունը հայտնել է, որ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են դիմակավոր մի անձի, ով թանգարան է ներթափանցել պատուհանով եւ տարել է կտավները:

Տեղի ունեցածը համարվում է խոշորագույն գողություններից մեկը պատմության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG