Մոսկվաբնակ հայեր Սոնյա եւ Արշակ Բաղդասարյանները գտել են տարածքը եւ իրենց միջոցներով այն վերածել սքեյթբորդինգի հրապարակի: - «Մենք ունենք սքեյթեր, որ այստեղ կարելի է վարձել ու քշել», - պատմեց Սոնյան:
«Մի քանի օրն էլ բավական կլինի սքեյթի տախտակի վրա հավասարակշռությունը պահելու եւ հարթ տարածքով տեղաշարժվելու համար, իսկ տարբեր բարձություններից իջնելու, օդում հնարքներ անելու համար տարիներ են պետք», - ասում են առաջին փակ սքեյթ-պարկի աշխատակիցները:
Սքեյթի հայրենիքը համարվում են ԱՄՆ-ը: Հենց այնտեղ կես դար առաջ ծնվեց այս սպորտաձեւն ու տարիների ընթացքում ավելի բարդացավ ու հետաքրքրացավ: Նորվեգիայում, սակայն, 1978-1989 թվականները սկեյթբորդինգն արգելված էր, քանի որ փողոցային այս սպորտաձեւով զբաղվողների թվին զուգահեռ աճում էր վնասվածքների ու կոտրվածքների թիվը:
Այն երկրներում, որտեղ սքեյթբորդինգը զարգացած է, քաղաքային իշխանությունները հատուկ տարածքներ ու հարթակներ են կառուցում: Երեւանում սքեյթբորդինգը դեռ նոր է զարգանում, մայրաքաղաքի փողոցներում ազատ տեղաշարժվելն էլ բավական դժվար է: