Թաիլանդի բանակը այսօր հայտարարել է հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ գործողության ավարտի մասին` զինվորներ տեղակայելով մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնական շրջանում, որը ցուցարարները գրավել էին ապրիլի կեսերից:
Թաիլանդի կառավարության խոսնակը հայտնել է, որ այժմ բանակը վերահսկում է մայրաքաղաքի կենտրոնը:
Այսօր ավելի վաղ զինվորականները` զրահամեքենաների ուղեկցությամբ, ճեղքել էին ցուցարարների կառուցած բարիկադները: Ընդհարման ժամանակ զոհվել են առնվազն երեք ցուցարար եւ իտալացի մի լուսանկարիչ:
Ձերբակալվել են հակակառավարական շարժման 7 առաջնորդներ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բանգկոկում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ բախումների հետեւանքով շուրջ չորս տասնյակ մարդ է զոհվել: