Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մեկնել են Թեհրան՝ հորդորելու Իրանի իշխանություններին համաձայնել միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության ներկայացրած առաջարկներին։
Արդեն շուրջ կես տարի է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետություններն ու Գերմանիան առաջարկում են Թեհրանին արտերկիր տեղափոխել իր տրամադրության տակ եղած ուրանի ողջ պաշարը եւ այն հարստացնել երրորդ երկրի տարածքում։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, մերժում է առաջարկը` պնդելով, թե ցանկանում է միջուկային վառելիքը հարստացնել սեփական երկրում:
Ռուսաստանից եւ Արեւմուտքից հնչող հայտարարությունների համաձայն, եթե Բրազլիայի եւ Թուրքիայի ղեկավարներին այսօր չհաջողվի համոզել Իրանի իշխանություններին, միջազգային հանրությունը ստիպված կլինի Թեհրանի նկատմամբ կիրառել նոր պատժամիջոցներ։