Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը հերթական անգամ ցրել է ընդդիմության բողոքի ցույցը


Բաքվում ոստիկանությունը հերթական անգամ ցրել է ընդդիմության բողոքի ցույցը։ Ինչպես տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, անվտանգության ուժերը դեռ վաղ առավոտից կենտրոնացել են «Նարիմանովի» հրապարակում, որտեղ եւ նախատեսված էր հանրահավաքը՝ ազատ հանրահավաքներ ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահաջով։

Մարդկանց հոսքը խոչընդոտելու համար իրավապահները արգելափակել են ոչ միայն շրջակա առեւտրի կետերն ու սրճարանները, այլեւ մետրոն։ Հրապարակ է հասել ընդամենը հինգ տասնյակ մարդ, որոնց ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է՝ հայտարարելով, թե հանրահավաքը արտոնված չէր։

Բաքվի իշխանությունները 3 տարի շարունակ արգելում են ընդդիմությանը բողոքի ցույցեր ու միջոցառումներ անցկացնել քաղաքի կենտրոնում՝ դրա համար առաջարկելով քաղաքի ծայրամասերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG