«Պաշտոնական Պրահան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը», - այսօր հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Կոհոուտը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:
«Մենք միշտ հղում ենք անում միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների վրա, որոնցում արտացոլված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը», - ասել է Կոհոուտը:
Միաժամանակ, 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին օժանդակելու` իր երկրի եւ Եվրամիության պատրաստակամությունը: