Մատչելիության հղումներ

Մոսկվան եւ Բաքուն սահմանային պայմանագիր են կնքելու


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը այսօր խորհրդարանի վերին պալատում` Դաշնության խորհրդում, ասել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մինչեւ այս տարեվերջ կստորագրեն երկու երկրների պետական սահմանը հստակեցնող պայմանագիրը։

«Տառացիորեն վերջերս Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծման վերջին հատվածի վերաբերյալ։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2010-ը թվականի վերջը»,- «RBC News» լրատվական կայքէջի փոխանցմամբ, ասել է Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքերով, ավարտին է մոտենում նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանագծման աշխատանքը։ Վերջին տարիներին Ռուսաստանը սահմանների ձեւավորման պայմանագրեր է կնքել հարեւան մի շարք պետությունների` Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի եւ Հյուսիսային Կորեայի հետ։

«Սակայն այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Էստոնիան եւ Ճապոնիան, բանակցային գործընթացներն ունեն որոշակի առանձնահատկություններ»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ միաժամանակ նշելով, որ այդ երկրների հետ աշխատանքը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG