Լրագրողների պաշտպանության կոմիտեն Մերձդնեստրի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին: Այդ մասին Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Մերձդնեստրի իշխանությունների կողմից հրապարակված տեսանյութին ծանոթանալուց հետո, որտեղ Վարդանյանը ընդունում է իր մեղքը:
«Մենք շատ անհանգստացած ենք մեր գործընկեր Էռնեստ Վարդանյանի վիճակով եւ Մերձդնեստրի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի եվրասիական ծրագրի համակարգող Նինա Օգնյանովան:
«Հատուկ ծառայությունների կողմից տեղական հեռուստատեսությամբ ցուցադրված անիմաստ տեսանյութը հաստատում է միայն այն, որ իր ձերբակալությունից անցած մեկ ամսվա ընթացքում լրագրողը աննախադեպ ճնշման տակ է», - հայտարարել է Օգնյանովան` կոչ անելով Մոլդովայի իշխանություններին եւ միջազգային հանրության ներկայացուցիչներին միավորել ջանքերը Վարդանյանի ազատ արձակմանը հասնելու համար: