Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուին:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չավուշօղլուի այցը կնպաստի Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցության խորացմանը»։

Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի եւ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ եւ հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ:

Վեհաժողովի նախագահը հավելել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաեւ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG