Մատչելիության հղումներ

Մայիսի 14-ին Երեւան կժամանի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն


Ուրբաթ օրը Երեւան կժամանի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Այսօր Թինա Քեյդենաուն մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այցի ընթացքում քննարկվելու են ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Քեյդենաուն հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ «Թրենդ» գործակալության` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է. - «Միացյալ Նահանգները Ադրբեջանին կարեւոր գործընկեր է համարում։ Մեր շահերը շատ ոլորտներում համընկնում են` սկսած էներգետիկ անվտանգության ամրապնդման համատեղ աշխատանքից, Հարավային միջանցքի նավթա-գազային ծրագրերից, մինչեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ համատեղ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունում` Կոսովոյից մինչեւ Իրաք ու Աֆղանստան»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG