Հայաստանում համակարգչային ծրագրերի 90 տոկոսը ապօրինաբար է օգտագործվում: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին ասված է Business Software Alliance (BSA) կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում:
Համաձայն զեկույցի, համակարգչային ծրագրերի ապօրինի օգտագործման առումով առաջատարը Վրաստանն է` 95 տոկոս, որին հաջորդում են Զիմբաբվեն` 92 տոկոս, Բանգլադեշը եւ Մոլդովան` 91-ական տոկոս, Հայաստանը եւ Եմենը` 90-ական տոկոս:
Ծրագրերի ապօրինի օգտագործումը ամենաքիչը տարածված է Միացյալ Նահանգներում` 20 տոկոս, որին հաջորդում են Ճապոնիան եւ Լյուքսեմբուրգը` 21-ական տոկոս, Նոր Զելանդիան` 22 տոկոս, եւ Ավստրալիան` 25 տոկոս:
Ըստ զեկույցի, 2009 թվականին աշխարհում ապօրինաբար է օգտագործվել համակարգչային ծրագրերի 43 տոկոսը, ինչի հետեւանքով դրանց արտադրությամբ զբաղվող ընկերությունները տարվա ընթացքում ավելի քան 50 միլիարդ դոլարի վնաս են կրել: