Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Վրաստան` ծանոթանալու նախընտրական իրավիճակին


Անցած գիշեր Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուն ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ իր այցի նպատակն է ծանոթանալ Վրաստանում նախընտրական իրավիճակին:

Մայիսի 30-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Սեմնեբին հայտնել է, որ մտադիր է հանդիպել իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, ընտրական մարմինների ներկայացուցիչների հետ:

«Եվրամիությունը շահագրգռված է Վրաստանում ազնիվ եւ անաչառ ընտրությունների անցկացմամբ», - հայտարարել է Փիթեր Սեմնեբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG