Մատչելիության հղումներ

Բաքվում այրել են Հայաստանի նախագահների նկարները


Շաբաթ օրը` մայիսի 8-ին, Ադրբեջանի մայրաքաղաքում մի խումբ մարդիկ նշել են «Շուշիի օկուպացիայի օրը»։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները այն անվանել են «զավթիչների հանդեպ ատելության օր»։

Նրանք այցելել են «Նահատակների պատվավոր գերեզմանոց», որտեղ սկսել են վանկարկել՝ «Մա՛հ Հայաստանին» եւ «Մենք պահանջում ենք նոր պատերազմ» կարգախոսները, ապա այրել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG