Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան Գորկիում կայացավ ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրի ընդունելությունների տանը այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ի գործողության տարածքում առկա խնդիրներին` կանգ առնելով Ղրղըզստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի վրա:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը որոշակի մանրամասներ է ներկայացրել ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կնքած ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագրի վերաբերյալ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին: Հայաստանի նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել նաեւ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Խուդյակով-Խամփերյանցի եւ ծովակալ Իսակովի հուշարձաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG