Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Միջնորդները մայիսի 6-ին հրապարակած հայտարարությունում հույս էին հայտնել, որ առաջիկա օրերին Եվրոպայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ` «քննարկելու բանակցություններն առաջ տանելու հարցը»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը արդեն հայտարարել է, որ նախարար Էլմար Մամեդյարովը չի մեկնելու Եվրոպա` հանդիպելու համանախագահների հետ, քանի որ նրա «ժամանակացույցը ծանրաբեռնված է»:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա